28 мар. 2013 г.

Դիլիջանի Երիտասարդական բանկի ամփոփիչ հանդիպում


Մարտի 28-ին Դիլիջանի Օրհուս կենտրոնում  կայացավ Դիլիջանի Երիտասարդական բանկի իրականցրած աշխատանքների/մոտ մեկուկես տարվա/ ամփոփիչ միջոցառումը:Միջոցառման ընթացքում անդամները ներկայցրեցին Ինչ է Երիտասարդական բանկը,իրականացրած ծրագրերը ինչպես նաև խոսվեց Հայաստանի ԵԲ-ի հանդիպումների մասին Վրաստանում և Թուրքիայում,և, անդամները կիսվեցին իրենց ձեռք բերած փորձով:
Հանդիպմանը ներկա էին  ավագ դպրոցի ակտիվ երիտասարների խումբ,թիվ 4 դպրոցի ուսուցիչները,<<Հույսի կամուրջ>> ՀԿ, ԵՀՀ ներկայացուցիչ Ա. Ղազարյանը, ինչպես նաև ուղղակի քաղաքացիներ և ակտիվ երիտասարդներ:
 Հանդիպումն ավելի հետաքրքիր դարձավ,երբ ԵԲ անդամները սկսեցին խոսալ հայ-թուրքական հարաբերություններից և փորձի փոխանակումներից,որի արդյունքում կայացավ բավականին ակտիվ և հետաքրքիր քննարկում:Այն բերեց այն եզրակացության,որ մենք` հայերս, այդքան էլ թշնամաբար և վատ տրամադրված չենք մեր հարևաննների հանդեպ:
Միջոցառումից բոլորը հեռացան մեծ գոհունակությամբ և լի ինֆորմացիայով:
ՀԳ.Հատուկ շնորհակալություն «Օրհուս» բնապահպանական կենտրոնին՝
աջակցության համար:







Комментариев нет:

Отправить комментарий