21 мая 2012 г.

«ԳՏԻ՛Ր ՔՈ ԼՈՒՅՍԸ»


Մայիսի 15-ին Դիլիջանի Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ Ռոբերտ Պետրոսյանի ֆոտոցուցահանդեսը` «Գտի՛ր քո լույսը» խորագրով: Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, եկել էին տարբերուսումնական  հաստատություններից և այլ տեղերից:
Ցուցահանդեսի աջակիցներն էին Դիլիջանի քաղաքապետ` Արմեն Սանթրոսյանը, Գեղարվեստի դպրոցը, «Դիլնեթ» բիզնեսկենտրոնը:
Ցուցահանդեսի ժամանակ Ռոբերտը ներկայացրել էր իր 50 լավագույն աշխատանքները, որոնք արվել են տարբեր ժամանակներում քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Լուսանկարները պատկանում են տարբեր ժանրերին` բնանկարներ, դիմանկարներ և սյուռեալիստական նկարներ: Դրանք այլաբանական նկարներ են, որոնք իրենց մեջ պարունակում են  այլաբանական միտք, խորհուրդ, որը պետք է հասկանալ նկարին ուշադիր  նայելով: Նկարներն արժանացան հյուրերի համակրանքին, որոնք նկատեցին նկարների շարժունակությունը:

Ցուցահանդեսը եզրափակվեց մի փոքրիկ համերգային ծրագրով, որը կազմակերպել էին Ռոբերտը և իր ընկերները: Այստեղ նա ցույց տվեց նաև իր երաժշտական ունակությունները:

Ռոբերտը ֆոտոարվեստով զբաղվել է դեռևս 12 տարեկանից, երբ հաճախել է «Արևորդի» էկո-ակումբ: Փոքր ժամանակվանից նրա նպատակն էր իր աշխատանքները ցուցադրել հանրությանը և այսօր մենք գտնվում ենք նրա ֆոտոցուցահանդեսին:

Ի դեպ Ռոբերտը միայն այս ասպարեզում չէ, որ ունի հաջողություններ:


Նա դեռևս 6 տարեկանից սկսել է երգել և մասնակցել տարբեր միջոցառումների: Իր յուրահատուկ ակտիվության շնորհիվ մասնակցել է բազմաթիվ մրցույթների և շատ անգամներ արժանացել առաջին կարգի մրցանակների: 2011 թ.-ին արժանացել է  ամենահամարձակ դպրոցական բլոգերի կոչմանը, ինչպես նաև ճանաչվել է Ավագ դպրոցի  2011 թ.-ի լավագույն և ակտիվ աշակերտը: Նույն տարում մասնակցել է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի կողմից նախաձեռնած օնլայն լրագրության օլիմպիադային և արժանացել առաջին կարգի մրցանակի: Որպես բլոգեր հրավիրվել է մասնակցելու «Ռոլան Բիկով»-ի անվան միջազգային կինոփառատոնին: Ռոբերտը մասնակցել է նաև «Հայ ասպետ» հեռուստահաղորդմանը, «Բնախույզները» ինտելեկտուալ խաղին:













Комментариев нет:

Отправить комментарий