Դիլիջանի Երիտասարդական Բանկ կոմիտեն սեպտեմբերի 1-ը դիմավորեց թիվ 4 դպրոցի մանուկների հետ: Դպրոցի կազմակերպած գեղեցիկ միջոցառումից հաճույք ստացան և' աշակերտները, և' ուսուցիչներն ու ծնողները, ինչպես նաև մենք` ԵԲ-ի անդամները:
Այդ օրվա կապակցությամբ ԵԲ-ն անակնկալ էր պատրաստել դպրոցի առաջին դասարանցիների համար` փոքրիկ հուշանվերներ նոթատետրերի և գրիչների տեսքով:
Եվ վերջապես հնչեց ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ և դպրոցի սաները դպրոցի հիմնի ներքո մուտք գործեցին դպրոց: Ի դեպ, Դիլիջանի թիվ 4 դպրոցի հիմնի երաժշտության և բառերի հեղինակը ԵԲ-ի Դիլիջանի մասնաճյուղի անդամ Ռոբերտ Քոչարյանն է:


Комментариев нет:
Отправить комментарий