Այսօր Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ "Աղբը աղբամանում" ծրագրի իրականացումը:Այս ծրագիրը ԵԲ-ի կողմից 2010-2011թթ. ֆինանսավորված ծրագրերից է, որը թիվ 1 ավագ դպրոցի սաները ներկայացրել էին իրենց ղեկավար Ալինա Մանուկյանի օգնությամբ:Ծրագրում նախատեսված էր ներկել 12 աղբաման, սակայն ներկվեց 9 աղբաման:
Ծրագիրն իրականացավ մեծ հաջողությամբ, որին մասնակցում էին թիվ 1 ավագ դպրոցի 25 սաներ և Երիտասարդական բանկի անդամները:Ծրագրի իրականացման ընթացքին հետևում էր նաև քաղաքի ղեկավարությունը ի դեմս քաղաքապետ Ա. Սանթրոսյանի, որը ողջունեց երեխաներին նման հանրօգուտ աշխատանք կատարելու համար:


Комментариев нет:
Отправить комментарий