28 сент. 2011 г.

"Աղբը աղբամանում"


Այսօր Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ "Աղբը աղբամանում" ծրագրի իրականացումը:Այս ծրագիրը ԵԲ-ի կողմից 2010-2011թթ. ֆինանսավորված ծրագրերից է, որը թիվ 1 ավագ դպրոցի սաները ներկայացրել էին  իրենց ղեկավար Ալինա Մանուկյանի օգնությամբ:
Ծրագրում նախատեսված էր ներկել 12 աղբաման, սակայն ներկվեց 9 աղբաման:
Ծրագիրն իրականացավ մեծ հաջողությամբ, որին մասնակցում էին  թիվ 1 ավագ դպրոցի 25 սաներ և Երիտասարդական բանկի անդամները:Ծրագրի իրականացման ընթացքին հետևում էր նաև քաղաքի ղեկավարությունը ի դեմս քաղաքապետ Ա. Սանթրոսյանի, որը ողջունեց երեխաներին նման հանրօգուտ աշխատանք կատարելու համար:










1 сент. 2011 г.

ՖՈՏՈ ԴԻԼԻՋԱՆԻՑ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՈՒՄԸ


Սեպտեմբերի1-ին անակնկալ էր սպասվում թիվ 4 դպրոցի  առաջին դասարանցիներին, մնացած աշակերտներին, ուսուցիչներին և ընդհանրապես այնտեղ ներկա գտնվողներին ևս: Այդ օրը կատարվեց <<Ֆոտո Դիլիջանից>> ծրագրի բացումը: Սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառումից հետո տեղադրվեցին  այդ ծրագրի շրջանակներում պատրաստված նկարները, որոնք մեծ արձագանք ունեցան: Սկսվեց իսկական իրարանցում, բոլորը ցանկանում էին նկարվել և առանց կաշկանդվելու արտահայտում էին իրենց ոգևորությունը: 
Մենք համարում ենք, որ ծրագիրը կայացծ է: 

Սեպտեմբերի 1-ը մանուկների հետ




Դիլիջանի Երիտասարդական Բանկ կոմիտեն սեպտեմբերի 1-ը դիմավորեց թիվ 4 դպրոցի մանուկների հետ: Դպրոցի կազմակերպած գեղեցիկ միջոցառումից հաճույք ստացան և' աշակերտները, և' ուսուցիչներն ու ծնողները, ինչպես նաև մենք` ԵԲ-ի անդամները: 
Այդ օրվա կապակցությամբ ԵԲ-ն անակնկալ էր պատրաստել դպրոցի առաջին դասարանցիների համար` փոքրիկ հուշանվերներ նոթատետրերի և գրիչների տեսքով: 
Եվ վերջապես հնչեց ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ և դպրոցի սաները դպրոցի հիմնի ներքո  մուտք գործեցին դպրոց:  Ի դեպ, Դիլիջանի թիվ 4 դպրոցի հիմնի երաժշտության և բառերի հեղինակը ԵԲ-ի Դիլիջանի մասնաճյուղի անդամ Ռոբերտ Քոչարյանն է: