Հուլիս 4-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի,Վախթանգ Կիկաբիձեի և Եվգենի Լեոնովի համատեղ համալիր արձանի բացումը: Բոլորիս էլ հայտնի է, որ հայտնի և տաղանդաշատ դերասանները նկարահանվել են "ՄԻՄԻՆՈ" ֆիլմում, որտեղ Մ.Մկրտչյանը գովաբանում է Դիլիջանի ջուրը: Բացման արարողությանը ներկա էինԴիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը, մարզպետ` Ա. Ղուլարյանը, պատգամավոր Հ. Հակոբյանը, Մհեր Մկրտչյանի եղբայր Ալբերտ Մկրտչյանը, Հայաստանում Ռուսաստանի և Վրաստանի դեսպանները, Դիլիջանի քաղաքացիներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր այլ քաղաքներից իսկ միջոցառումը վարում էր մեզ բոլորիս հայտնի Աշոտ Ղազարյանը:
Այս գեղեցիկ արձանների հեղինակը քանդակագործ Արմեն Վարդանյանն է:
а у нас в Дилижане, кран открываешь - вода течет, второе место в мире занимает!!! :-)
ОтветитьУдалить