Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր Երիտասարդական բանկ ծրագրի շրջանակներում հայտարարում է Եվրոպական արժեքներին նվիրված դրամաշնորհային փուլի մեկնարկի մասին:
Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդության շրջանում տարածել եվրոպական արժեքների և դրանց բնորոշ մոտեցումների և գործողությունների մասին ադեկվատ տեղեկատվություն և խթանել դրանց լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ծրագրին կարող են դիմել ինչպես գրանցված կազմակերպություն ներկայացնող երիտասարդներ, այնպես էլ չգրանցված երիտասարդական խմբեր։
Դիմումի ձևեր կարող եք ձեռք բերել էլեկտրոնային կամ տպագիր՝Ձեր համայնքում գործող Երիտասարդական բանկից, ինչպես նաև Երիտասարդական բանկ ծրագրի www.youthbank.am կայքից:
Ծրագրերի ներկայացման վեջնաժամկետն է 2011 թ. հունիսի 30-ը։
Ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 300000 դրամը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. Հունիսի 30-ը:
Комментариев нет:
Отправить комментарий