28 дек. 2011 г.

Մենք հպարտանում ենք......


Դեկտեմբերի 27-ին Դիլիջանի քաղաքապետարանում   քաղաքապետ Ա. Սանթրոսյանի գլխավորությամբ  կայացավ պարգևատրմա միջոցառում:Դիլիջանի Երիտասարդական Բանկի անդամներից` Վանատուր Շերենցը արժանացավ "Տարվա լավագույն աշակերտ" կոչմանը,իսկ  Ռոբերտ Պետրոսյանը`  "Դիլիջանի Ավագ դպրոցի   ուսման գերազանց առաջադիմության և հասարակական ակտիվության համար" ճանաչվեց Ավագ դպրոցի 2011թ.-ի լավագույն աշակերտ:
 Մեր լավագույն սաները պարգևատրվեցին Վկայականներով և նվերներով:

 Նշեմ նաև,որ պարգևատրումից հետո կայացավ Ամանորյան երեկո,որին մասնակցում էր նաև Դիլիջանի ԵԲ-ի անդամ Ռոբերտ Պետրոսյանը,և նա  իր հիանալի կատարմամբ , իր շուրջ հավաքեց բոլոր դիլիջանցիներն:


 
   

20 дек. 2011 г.

Տխուր մանկության լուսավոր կետ


Դեկտեմբերի 20-ին  Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան Ժողարվեստի Ստեղծագործական թանգարանում տեղի ունեցավ Դիլիջանի ԵԲ-ի կողմից ֆինանսավորված “Տխուր մանկության լուսավոր կետ” ծրագրի ցուցահանդեսը,  որը կազմակերպվել էր Դիլիջանի Երիտասարդակն Բանկի և ծրագիրն իրականացնողների կողմից/թիվ 6 դպրոց/: Դպրոցի սաները ցուցահանդեսին ներկայացրել էին  գեղեցիկ գործվածքներով  զգեստներ և այլ տարբեր  հետաքրքիր ձեռքի աշխատանքներ: Այս ցուցահանդեսը նրանց առաջին փորձն էր և այնտեղի կազմակերպիչը խոստացավ հետագայում ևս կազմակերպել նմանատիպ ցուցահանդեսներ և ցուցադրել ավելի հետաքրքիր ձեռքի աշխատանքներ:



Ցուցահանդեսին մասնակցելու էին եկել  Բժշկական քոլեջի, Հյուսիսային համալսարանի  սաները, այցելել էր նաև ,,Տեսանկյուն,, թերթի թղթակիցը:

Ցուցադրմանը ենթակա ձեռքի աշխատանքները նաև կարող էին գնել ցանկացողները: Ասեմ, որ առաջին գնորդը եղավ ''Youth Bank''-ի անդամ Մելինե Առաքելյանը:
Այս ցուցահանդեսին օժանդակեց Երիտասարդական բանկը, որի անունը մեծարվեց կազմակերպիչների կողմից:





24 окт. 2011 г.

Մեկ ժամ Գերմանիայում




Դիլիջանի ԵԲ-ի կողմից 2010-2011թթ.-ին ֆինանսավորված ևս մեկ ծրագիր ունեցավ իր գեղեցիկ ավարտը:
  Դիլիջանի ԵԲ Հոկտոմբերի 21-ին իր հերթական այցը կատարեց Հաղարծնի դպրոց այս անգամ արդեն ծրագրի արդյունքները տեսնելու համար:Դպրոցը բանկիրների համար պատրաստել էր անակնկալ միջոցառում:
  Միջոցառումը բացվեց ողջույնի խոսքով,որի ժամանակ կազմակերպիչների և դպրոցի անունից խորին Շնորհակալություն հայտնեցին Դիլիջանի ԵԲ-ին և Եվրասիա համագործակցության հիմնադրամին նման հնարավորության և աջակցության համար:
  Հիանալի կազմակերպված միջոցառումը մեծ բավականություն պատճառեց Բանկիրներին և բոլոր ներկա գտնվողներին:ԵԲ անդամները ինչպես նաև մնացածը հեռացան գոհ և տպավորված:




28 сент. 2011 г.

"Աղբը աղբամանում"


Այսօր Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ "Աղբը աղբամանում" ծրագրի իրականացումը:Այս ծրագիրը ԵԲ-ի կողմից 2010-2011թթ. ֆինանսավորված ծրագրերից է, որը թիվ 1 ավագ դպրոցի սաները ներկայացրել էին  իրենց ղեկավար Ալինա Մանուկյանի օգնությամբ:
Ծրագրում նախատեսված էր ներկել 12 աղբաման, սակայն ներկվեց 9 աղբաման:
Ծրագիրն իրականացավ մեծ հաջողությամբ, որին մասնակցում էին  թիվ 1 ավագ դպրոցի 25 սաներ և Երիտասարդական բանկի անդամները:Ծրագրի իրականացման ընթացքին հետևում էր նաև քաղաքի ղեկավարությունը ի դեմս քաղաքապետ Ա. Սանթրոսյանի, որը ողջունեց երեխաներին նման հանրօգուտ աշխատանք կատարելու համար:










1 сент. 2011 г.

ՖՈՏՈ ԴԻԼԻՋԱՆԻՑ ԾՐԱԳՐԻ ԲԱՑՈՒՄԸ


Սեպտեմբերի1-ին անակնկալ էր սպասվում թիվ 4 դպրոցի  առաջին դասարանցիներին, մնացած աշակերտներին, ուսուցիչներին և ընդհանրապես այնտեղ ներկա գտնվողներին ևս: Այդ օրը կատարվեց <<Ֆոտո Դիլիջանից>> ծրագրի բացումը: Սեպտեմբերի 1-ին նվիրված միջոցառումից հետո տեղադրվեցին  այդ ծրագրի շրջանակներում պատրաստված նկարները, որոնք մեծ արձագանք ունեցան: Սկսվեց իսկական իրարանցում, բոլորը ցանկանում էին նկարվել և առանց կաշկանդվելու արտահայտում էին իրենց ոգևորությունը: 
Մենք համարում ենք, որ ծրագիրը կայացծ է: 

Սեպտեմբերի 1-ը մանուկների հետ




Դիլիջանի Երիտասարդական Բանկ կոմիտեն սեպտեմբերի 1-ը դիմավորեց թիվ 4 դպրոցի մանուկների հետ: Դպրոցի կազմակերպած գեղեցիկ միջոցառումից հաճույք ստացան և' աշակերտները, և' ուսուցիչներն ու ծնողները, ինչպես նաև մենք` ԵԲ-ի անդամները: 
Այդ օրվա կապակցությամբ ԵԲ-ն անակնկալ էր պատրաստել դպրոցի առաջին դասարանցիների համար` փոքրիկ հուշանվերներ նոթատետրերի և գրիչների տեսքով: 
Եվ վերջապես հնչեց ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳԸ և դպրոցի սաները դպրոցի հիմնի ներքո  մուտք գործեցին դպրոց:  Ի դեպ, Դիլիջանի թիվ 4 դպրոցի հիմնի երաժշտության և բառերի հեղինակը ԵԲ-ի Դիլիջանի մասնաճյուղի անդամ Ռոբերտ Քոչարյանն է:





12 авг. 2011 г.

Դիլիջանի ԵԲ-ի կողմից տրամադրված հերթական ծրագրի ևս մեկ հրաշալի արդյունքը



Դիլիջանի ԵԲ-ի կողմից ֆինանսավորված հերթական այս հրաշալի ծրագիրը ևս հասավ իր ավարտին: Այն ԵԲ-ի կողմից ֆինանսավորված երկրորդ հաջողված ծրագիրն էր, որի գաղափարը հետաքրքրքրությունը հաշվի առնելով ԵԲ-ի անդամները ծրագրի գնահատման արդյունքում հավանության էին արժանացրել, հետևաբար սպասելիքները և արդյունքները արդարացան: Ծրագրի ընթացքում գուցե զարմանալի է,բայց դժվարություններ չեն եղել,չնայած այն հանգամանքին,որ այն իր բովանդակությամբ բարդ էր: Ծրագիրն իրականացնողները այն հաջող ավարտին հասցրին, որը և համայնքի համար նշանակություն ունեցավ:

4 июл. 2011 г.

Միմինոն Դիլիջանում

Հուլիս 4-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի,Վախթանգ Կիկաբիձեի և Եվգենի Լեոնովի  համատեղ համալիր  արձանի բացումը: Բոլորիս էլ հայտնի է, որ հայտնի և տաղանդաշատ դերասանները նկարահանվել են  "ՄԻՄԻՆՈ" ֆիլմում, որտեղ Մ.Մկրտչյանը գովաբանում է Դիլիջանի ջուրը: 


Բացման արարողությանը ներկա էինԴիլիջանի քաղաքապետ Ա. Սանթրոսյանը, մարզպետ` Ա. Ղուլարյանը, պատգամավոր  Հ. Հակոբյանը, Մհեր Մկրտչյանի եղբայր Ալբերտ Մկրտչյանը,  Հայաստանում Ռուսաստանի և Վրաստանի դեսպանները, Դիլիջանի քաղաքացիներ, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր այլ քաղաքներից իսկ միջոցառումը վարում էր մեզ բոլորիս հայտնի Աշոտ Ղազարյանը:
Այս գեղեցիկ արձանների հեղինակը քանդակագործ Արմեն Վարդանյանն է:

30 июн. 2011 г.

ԵԲ-ի կողմից տրամադրված ևս մեկ դրամաշնորհային ծրագրի իրականացման արդյունք











 Այս ծրագիրը շահել էին գեղարվեստի դպրոցի մի քանի սաներ իրենց ուսուցչի հետ, ովքեր դրամաշնորհի տրամադրված գումարներով ձեռք էին բերել թելեր, ասեղներ, հատուկ սարքավորումներ այս հրաշք գործվաքները կատարելու համար:
ԵԲ-ի ներկայացուցիչները այցելեցին, դիտեցին և բարձր գնահատեցին կատարված աշխատանքը: Իսկ այնտեղի սաները խոստացան ԵԲ-ի ԴԻլիջանի մասնաճյուղի համար պատրաստրեն փոքրիկ հուշանվեր` ԵԲ-ի ԴԻլիջանի մասնաճյուղի LOGO-ն գործվածքի տեսքով:
Կանխավ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ





19 июн. 2011 г.

Հունիսյան մի գեղեցիկ կիրակի Դիլիջան քաղաքում

Ինչպես խոստացել էին, այսօր Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ մանուկների համար կազմակերպված միջոցառում, որին մասնակցելու էին եկել մեր քաղաքի 50-ից ավելի երեխաներ: Միջոցառումը լի էր ուրախ խաղերով, ժպիտներով, նվերներով և վառ գույերով:

 



Մեր քաղաքից Լիլին(5 տարեկան) և ևս մեկ տղա արժանացան հատուկ մրցանակների գեղեցիկ կավՃանկարների համար: 





Հատուկ նվերներ ստացան ևս 3 երեխա, ամենաերկար օղակով խաղացող և ամենաշատը պարան ցատկող նոմինացիանորում: Միջոցառման բոլոր մասնակիցները ստացան նվերներ, փուչիկներ, բաժանվեցին կոնֆետներ, իսկ բոլորի ձեռքին կամ երեսին նկարվեց եռագույնը:  

18 июн. 2011 г.

Եվրոպական երիտասարդական արժեքներին նվիրված ԵԲ դրամաշնորհային ծրագրի հայտարարություն


Եվրասիա համագործակցություն հիմնադրամը իր Երիտասարդական բանկ ծրագրի շրջանակներում հայտարարում է Եվրոպական արժեքներին նվիրված դրամաշնորհային փուլի մեկնարկի մասին:
Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդության շրջանում տարածել եվրոպական արժեքների և դրանց բնորոշ մոտեցումների և գործողությունների մասին ադեկվատ տեղեկատվություն և խթանել դրանց լավագույն փորձի կիրառումը Հայաստանում:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Ծրագրին կարող են դիմել ինչպես գրանցված կազմակերպություն ներկայացնող երիտասարդներ, այնպես էլ չգրանցված երիտասարդական խմբեր։
Դիմումի ձևեր կարող եք ձեռք բերել էլեկտրոնային կամ տպագիր՝Ձեր համայնքում գործող  Երիտասարդական բանկից, ինչպես նաև Երիտասարդական բանկ ծրագրի www.youthbank.am  կայքից:
            Ծրագրերի ներկայացման վեջնաժամկետն է  2011 թ. հունիսի 30-ը։
Ծրագրերի բյուջեն չպետք է գերազանցի 300000 դրամը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. Հունիսի 30-ը:

Ուրախ ժամանց մանուկների համար

19.06.11թ-ին  ժամը 13.00-ից Դիլիջանի կենրոնական հրապարակում մանուկների համար կազմակերպվում  է ուրախ ժամանց, որը կուղեկցվի խաղերով, մրցույթներով և բարձր երաժշտությամբ: 
Երեխաներին կբաժանվեն գունավոր կավիճներ, կհայտարարվի մրցույթ, լավագույն նկարների հեղինակներին կտրվեն  նվերներ: 
Սիրելի երեխաներ և ծնողներ, սիրով սպասում ենք Ձեզ: